ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Կկայանա ԻՏՁՄ համագումարը

Կկայանա ԻՏՁՄ համագումարը
10.04.2014 | 15:06

Ապրիլի 11-ին կկայանա Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 14-րդ տարեկան համագումարը: Համագումարին կներկայացվի միության 2014-2018թթ. ռազմավարությունը, կկայանան ԻՏՁՄ նախագահի և վարչության անդամների ընտրությունները։ Միջոցառման ընթացքում կներկայացվեն նաև ԻՏՁՄ 2013 թվականի հաշվետու զեկույցը և 2014թ. իրականացվելիք հիմնական ծրագրերը և նախագծերը:

Համագումարին ակնկալվում է ինչպես տեղեկատվական և hեռահաղորդակցման ոլորտի ընկերությունների, այնպես էլ հանրապետության նախարարությունների և պետական այլ գերատեսչությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների մասնակցություն:

Դիտվել է՝ 2406

Մեկնաբանություններ